Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին

Համացանցում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է նորածին երեխան «ջղային» հայացքով նայում բժշկին, երբ վերջինս երեխայի թոքերի աշխատանքը ստուգելու նպատակով փորձում է «լացացնել» նրան, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում փետրվարի 13-ին կեսարյան հատման միջոցով ծնված Իզաբելա Պերեյրա դե Ջեսուս անունով փոքրիկին բժիշկը նախքան նրա պորտալարը կտրելը «դրդել» է լաց լինել, որից հետո երեխան «լայն բացել է աչքերը, բայց լաց չի եղել»:

«Բժիշկն անգամ ստիպված եղավ ասել` «Լացի՛ր, Իզա»… Երեխան դեմքի լուրջ արտահայտությամբ նայեց բժշկի վրա, իսկ լացել սկսեց միայն պորտալարը կտրելուց հետո»,- պատմել է լուսանկարիչը, որին փոքրիկի մայրը վարձել էր ծննդաբերության բերկրալի պահերը ֆիքսելու համար:

Լուսանկարիչը երեխայի ծննդից 10 լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք լայնորեն տարածվել են համացանցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ