![]()
Երգչուհի Լենա Ղազարյանն իր էջից ջնջել կամ արխիվացրել է ամուսնու հետ արված հրապարակումները, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ Լենան ամուսնալուծվել է։ Թեմայի մասին պարզաբանում ստանալու համար հաստատվեց երգչուհու մենեջերի՝ Վալենտինա Պետրոսյանի հետ։
«Այս թեմային անդրադառնալ, առհասարակ, չենք ցանկանում։ Մեր գործնական և ստեղծագործական կյանքում աշխատում ենք չարծարծել անձնականի թեման։ Դա շատ նեղ անձնաան հարց է և, կարծում եմ, արտիստին պետք է ընդունել իր ստեղծագործություններով ու կատարումներով։ Որևէ մեկնաբանություն չենք տալիս»,- ասաց մենեջերը։
«Շատ դեպքերում տարբեր էջեր կարող են ինչ-որ ենթադրություններ անել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Մարդկանց մոտ, չգիտես ինչու, վատ լուրերը, թյուր ինֆորմացիան շատ ավելի շուտ են տեղ հասնում և տարածվում։ Ով, ինչպես ցանկանում է, թող պատկերացնի, մեկնաբանի, կարևորը մենք գիտենք իրականությունը։ Դա իր նեղ անձնականն է, որը որևէ մեկին չի առնչվում»,-ասաց Վալենտինան։
![]()
![]()
![]()