![]()
Կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է Առաջին ալիքի «Ծղրիդի երգը» հեռուստասերիալից, ամուսնացել է։
Դերասանուհին և ամուսինն իրենց պսակադրության համար ընտրել են 20․02․2020 ամսաթիվը։
Հասմիկն Ինստագրամում առաջին հրապարակումն է արել հարսանեկան զգեստով: Դերասանուհին չէր թաքցնում, որ իր սիրտը զբաղված է, սակայն սիրելիի հետ լուսանկարներ չէր հրապարակում։ Սա նրանց առաջին համատեղ լուսանկարն է:
Նրան ամուսնության առթիվ կազմակերպված խնջույքին մասնակցել են դերասանուհու գործընկերները, որոնք սոցիալական ցանցերի իրենց էջերում տարբեր հրապարակումներ են արել դերասանուհու հարսանիքից։
![]()
![]()