Օսլոյում բնակվող կինը որոշել է հետեւել վարչապետի կոչին, գալ Հայաաստան և մասնակցել հանրաքվեին…

ArmTimes—ը գրում է.

Այս ամսվա սկզբին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ կոչ անելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին լինել Հայաստանում:

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թ․ Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել»,- ասել էր վարչապետը:

Նրա էջում՝ տեսանյութի տակ բազմաթիվ քաղաքացիներ գրառումներով հայտնում են, որ իրենք արդեն տոմսեր են գնել եւ ապրիլի 5-ին լինելու են Հայաստանում:

Զրուցել ենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող Անահիտ Ավագյանի հետ, ով հետեւել է վարչապետի կոչին, ինքնաթիռի տոմս է գնել եւ ապրիլի 3-ին լինելու է Երեւանում:

— Կարդացի ձեր գրառումը, որ պատրաստվում եք Հայաստան գալ: Հանրաքվեին մասնակցելու կո՞չն է Հայրենիք գալու առիթ տվել:

— Այո, հենց վարչապետի կոչին հետեւելով եմ գալիս: Շատ ոգեւորվեցի երբ լսեցի այդ կոչը, ափսոս որ ընտանիքում միայն ինձ էր հարմար: Միշտ հեռվից սրտի թրթիռով եմ հետեւել Հայաստանում տեղի ունեցածին, սրտանց ցանկացել, որ ամեն ինչ լավ լինի, հիմա առիթ կա՝ մի բանով էլ ես օգտակար լինեմ:

ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ