![]()
Էջմիածին բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել փոքրիկ Տիգրանի մասին, որն ապրում է բուժկենտրոնում:
«Տեսանյութում Տիգրանն է. «Էջմիածին» ԲԿ-ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21-ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ-ն, հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։
Այսօր լրացավ մեր Տիգրանի 1-ամսյակը։ Ցավոք, նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն ու ամբողջ անձնակազմը տղային վերաբերվում են հարազատի պես։ Խնամում ու հոգ են տանում նրա մասին, մինչև որ փոքրիկը կտեղափոխվի համապատասխան խնամատար կառույց»,- հայտնում են բուժկենտրոնից:
ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՏԻԳՐԱՆՆ Է. ԷՋՄԻԱԾԻՆ ԲԿ֊Ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21֊ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ֊ը հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։ Այսօր լրացավ մեր Տիգրանի 1 ամսյակը։ Ցվոք նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն ու ամբողջ անձնակազմը տղային վերաբերվում են հարազատի պես։ Խնամում ու հոգ են տանում նրա մասին, մինչև որ փոքրիկը կտեղափոխվի համապատասխան խնամատար կառույց։
Posted by Էջմիածին Բժշկական Կենտրոն on Friday, February 21, 2020
![]()