![]()
Ryanair ավիաընկերության ուղևորները օդանավում վիճել են բորտուղեկցորդուհու հետ: Ողևորներից մեկը նկարահանել է պատահարը և տեղադրել իր Twitter-յան էջում: Այս մասին հատնում է lenta.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի ուղևոր հավաքվել են ինքնաթիռի սրահի կենտրենում և բարձր խոսում են: Ինչպես նաև լսվում է, թե ինչպես է վեճի մասնակիցներից մեկը գոռում. «Ես քեզ կապտակեմ»:
Ըստ տեսանյութի հեղինակի, դեպքը պատահել է Լոնդոնից Մալագա թռչող ինքնաթիռում: Նրա խոսքով՝ վեճի պատճառը թռիչքի չորսժամյա հետաձգումն է եղել: Դրանից հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեք ուղևոր սկսել են վիճել բորտուղեկցորդուհու հետ, իսկ նրանցից մեկը սկսել է գոռալ նրա վրա:
«Իմ կյանքի ամենաերկար թռիչքն էր: Այնպիսի տպավորություն էր, ասես՝ Լոնդոնից Ավստրալիա ուղիղ չվերթ լիներ»,- նշել է օգտատերը:
Man I’m acc never going on a ryanair flight again I cba pic.twitter.com/geQY7dvvA9
— S (@mertesakib) February 16, 2020
![]()