Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր․․․․հայուհու հուզիչ կատարում շատերին կհուզի

Ռաբիս հասկացությունը գործածության մեջ է մտել Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՀՄ արվեստի աշխատողների արհմիությունը և, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան տարածքային բաժինը։

Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան և ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ռաբիսն իբրև հանրաամատչելի մի երաժշտություն լայն տարածում գտավ Հայաստանում, որտեղից տարածվեց նաև հայկական սփյուռքի համայնքներում, հատկապես՝ Լոս Անջելեսի (այս երաժշտության որոշ սիրահարների մոտ հայտնի որպես Լոսանջելնոց) շրջանում, որտեղ և ներկայում արտադրվում է ռաբիս երաժշտության մեծ մասը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ