Ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը

Air Canada ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը: Այս մասին հայտնում է Independent-ը:

Նյու Յորք-Տորոնտո չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի օդաչունները միջադեպից հետո շարունակել են թռիչքը և 120 ուղևորներին անվնաս տեղափոխել են Լեսթեր Փիրսնի անվան օդանավակայան:

Հրապարակված տեսագրության մեջ երևում է, որ թռիչքուղու վրա վայրէջք կատարած ինքնաթիռը միայն մեկ անիվ ունի:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ