Ժամանակն է վերադարձնել այն, ինչն օրենքով իրենց չի պատկանում

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ գյուղական բնակավայրերում և քաղաքներում ապօրինի կառուցված շինություններին: Հրաշալի կլինի, եթե ընդունվի նախօրոք հաստատված նախագծով օրենքն ու բնականաբար պետք է հաշվի առնվի, որ ապօրինի կառուցման մեխանիզմը գործել է է ոչ թե անցած երեսուն տարիների ընթացքում, այլ այդպես է եղել բոլոր ժամանակներում:

Հրաշալի է, որ վարչապետը անդրադառնում է գյուղական բնակավայրերի զարգացմանը, քանի որ մենք ինչքան էլ հեղափոխություն իրականացնենք, ինչքան էլ այո ասենք, եթե չունենանք համաչափ և կայուն զարգացող գյուղեր չենք ունենա զարգացող ու հաջողություններ գրանցող երկիր:

Փաշինյանը կառավարության նիստում բառացի հայտարարել է. «Գյուղական բնակավայրերում նախկինում տները կառուցվել են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, աստիճան և վերջ: Թե հետո այդ տունն իրենց բարեկեցության, մտածողության, միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենում, ոչ մեկ հետագայում չի գնահատում:

Պետք է նաև էստեղ էդ տրամաբանությունից դուրս գանք ու ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ»:
Նա անդրադարձել է նաև Երևանում կառուցված առանձնատների խնդրին ասելով. «Պարզվում է՝ դղյակներ կան, որ սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներ ապօրինի շինարարություններ են:

Ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն՝ ապօրինի շինարարությունների օրանականացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն: Որ էսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան օրինականացնի»: Միանշանակ պետք է օլիգարխների կառուցած դղյակները պետականացնել և շինությունները ոչ թե քանդել, այլ ծառայեցնել ժողովրդին և համայնքին:

Ի դեպ այս մեխանիզմով առաջնորդվել են նաև խոշորացված համայնքների ղեկավարները, ովքեր ապօրինի աճուրդներով օրինականացրել են գյուղերին պատկանող մանկապարտեզների շենքերը, մշակույթի տները և այլ շինություններ: Սեփականաշնորհել են համայնքին պատկանող լավագույն հողատարածքները, որոնք հետո բարձր գներով վաճառել են անհատներին: Շատ կարևոր է գործընթացը սկսել ներքևից, քանի որ մինչ օրս գյուղերում գործում է տվյալ մեխանիզմն ու այնպիսի տպավորություն է, որ համայնքների ղեկավարների համար իշխանափոխություն չի եղել: Իսկ փաստերի համար մեծ հետազոտություն հարկավոր չէ, պարզապես պետք է գյուղ գնալ և աուդիտ անցկացնել:

Դիմելով Արդարադատության նախարարին Փաշինյանը հանձնարարել է հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու փորձել լուծման տարբերակներ գտնել: Փաշինյանը նշեց նաև որ այնպիսի փաստեր են իհայտ գալիս, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին խոսելը: Դե նմանատիպ փաստեր դեռ երկար են իհայտ գալու և որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի կառավարությանը ժամանակ է հարկավոր, ինչպես նաև հարկավոր է հասարակության ու համայնքների բնակիչների աջակցությունը:

Փաշինյանի և կառավարության նպատակն է արմատախիլ անել Հայաստանում արմատացած և նախկիններից ժառանգություն մնացած քրեաօլիգարխիկ համակարգը: Իսկ նախկինները պետք է վերջնականապես համակերպվեն, որ ժողովուրդն է տերը Նոր Հայաստանի և ժողովուրդն իրականացրել է իշխանափոխություն, որպեսզի վերջ դնի նախկինների ստրկատիրական համակարգին և թալանին: Ժամանակն է վերադարձնել այն, ինչն օրենքով իրենց չի պատկանում:

Ժամանակն է վերադարձնել այն, ինչն օրենքով իրենց չի պատկանումՎարչապետ Փաշինյանը անդրադարձավ գյուղական բնակավայրերում և…

Posted by Shavarsh Sarukhanyan on Thursday, February 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ