«Որոշ լրատվամիջոցներ փորձեցին Հայկոյի անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն». Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր

Հայկոն հայտնի էր, ու  որոշ լրատվամիջոցներ փորձեցին նրա անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն, բայց խաբեբայությամբ, անհիմն լուրեր տարածելով չպետք է զբաղվել»,- նշեց Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայկոյին առաջադրված մեղադրանքի կարճմանը:

Հիշեցնենք, որ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք էր առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ