Վարչապետ Փաշինյանն այսօր հարցազրույց կտա Հանրայինին

Մերտեղեկություններով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունով հարցազրույց կտա Պետրոս Ղազարյանին։ Կխոսի Սահմանադրական հանրաքվեի, «Այո»-ի քարոզարշավի մասին, կանդրադառնա Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև դեբատին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ շատ հանրային գործիչ է, պարբերաբար բավականին երկար տևողությամբ ասուլիսներ է հրավիրում, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով զրուցներ է ունենում քաղաքացիների հետ: Այս առումով տաղավարային հացազրույցները համեմատաբար փոքր թիվ են կազմում:

Սա առաջին տաղավարային հարցազրույցն է վարչապետի՝ տրված Հանրայինին։

Հայկական մեդիադաշոտում Փաշինյանն իր առաջին տաղավարային հարցազրույցը տվել էր 2019 թվականի ապրիլի 23-ին՝ Civilnet լրատվական կայքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ