Սուսաննա Պետրոսյանի ընտանեկան ջերմ լուսանկարները Կամբոջայից


Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Գեորգի և դստեր՝ Ալիսայի հետ:

Նա իր ընտանեկան հանգիստը վայելում է Կամբոջայում: Օրեր առաջ երգչուհին հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով հանգիստը երկարաձգվել է անհայտ ժամանակով:

Նշենք, որ վերջին տարիներին Սուսաննան ամուսնու և փոքրիկի հետ բնակվում է Չինաստանում: Նրանց դուստրը՝ Ալիսան, ամռանը կդառնա 3 տարեկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ