![]()
Սևակ Ամրոյանը իր գործունեությունը ծավել է ժողովրդական երգի ասպարեզում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում: 2007 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։
Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։
2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1» նախագծին և հաղթել: 2014 թվականին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլն։ Զուգերգերով ներկայացել է հայ երգարվեստի շատ ներկայացուցիչների հետ։
![]()