![]()
ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ստացել է ՀՀ վարչապետի առաջարկը՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու մասին:
Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահը ստացված առաջարկը ստորագրել-չստորագրելու համար եռօրյա ժամկետ ունի:
Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ:
Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով:
![]()