Այս երաժիշտը ջութակ է նվագել` իր գլխուղեղի ուռուցքի հեռացման ժամանակ

Մեծ Բրիտանիայում երաժիշտ Դագմար Թյորները ջութակ է նվագել գլխուղեղի բարդ վիրահատության ժամանակ: Այդպես բժիշկներն ուռուցքը հեռացնելիս տեսել են այն հատվածները, որոնց պետք չէր ձեռք տալ:

7 տարի առաջ պրոֆեսիոնալ ջութակահարի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի չարորակ գոյացություն, վիրահատության մասին որոշումը կայացվել էր 2019 թվականի նոյեմբերին: Վիրահատության քննարկման ժամանակ կինը հարցրել էր բժիշկներին, թե դեմ չե՞ն լինի, եթե ուռուցքի հեռացման ժամանակ նա ջութակ նվագի:

53-ամյա կնոջ ցանկությունը հաշվի են առել և վիրահատության ժամանակ` ընդհանուր անզգայացման պայմաններում, Թյորներին արթնացրել են և նա սկսել է նվագել: Վիրահատությունից անցել է երկու շաբաթ և կինն արդեն ելույթ է ունենում բեմում. «Դա իմ կյանքն է, դա այն է, ինչ ես անում եմ երբ ազատ եմ և ինչից հաճույք եմ ստանում»,- ասել է ջութակահարուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ