Միայն Հայաստանում կարող է․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Միայն Հայաստանում կարող է․․․

—ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց չվիճարկի դա որևէ օրինական եղանակով, այլ գնա տուն, թե բա՝ հանրաքվեին չեմ մասնակցում․․․

—ընդդիմությունը հայտարարել, որ իշխանության վարկանիշն անասելի նվազել է, բայց Ոչ-ի շտաբ չբացի, որպեսզի չֆիքսվի իր ցածր վարկանիշը, իր տեսակետները քարոզարշավով, դռնեդուռ արշավով չհասցնի հասարակությանը, քանի որ չի կարող շփվել իրեն մերժած ու մերժող հասարակության հետ,

—ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց թաքնվի հանրապետական իրավապաշտպանների հետևում․․․

—իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունները հայտարարեն, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց ասեն՝ դե լավ, անցած լինի, հիմա թևակոխել ենք քարոզարշավի փուլ․․․

—իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունները ոչ թե հսկեն հանրաքվեի օրինականությունը, այլ Ոչ-ի քարոզարշավ անեն․․․

Միայն Հայաստանում կարող է․․․—ընդդիմությունը հայտարարել, որ հանրաքվեն հակասահմանադրական և հակաօրինական է, բայց…

Posted by Styopa Safaryan on Tuesday, February 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ