![]()
Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը։
Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով…
Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։
![]()