««Հրապարակ» դու, հենց դու, ոչ թե դուք ծառայում ես Հայկական բանակի թշնամիներին, ուրիշ ոչինչ…». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր էջում գրել է .

««Հրապարակ» դու, հենց դու, ոչ թե դուք ծառայում ես Հայկական բանակի թշնամիներին, ուրիշ ոչինչ։»

ՊՆ մամուլի քարտուղարը երևի ի նկատի է ունեցել «Հրապարակ» թերթին:

Մինչ այդ ՊՆ մամուլի քարտուղարը անդրադարձել էր «Հրապարակ» օրաթերթի նյութերից մեկին .

«”Հրապարակ” օրաթերթի նյութից

“”ՊՆ մեր աղբյուրը սա բացատրվում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում””

Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է, որի հարցով հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, իսկ օրաթերթի խմբագրությանը չգիտեմ ինչ կարելի է ասել: Ինձ կթիրախավորեք, բնականաբար, վաղը կեղտոտ բաներ կասեք, արեք ինչ ուզում եք, անձնավորեք, բայց սա անթույլատրելի է, երբեմն մտածեք ինչ եք գրում:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ