Աշխարհի ամենահարուստ մարդը 10 մլրդ դոլար է հատկացրել «երկրի համար գլխավոր սպառնալիքի» դեմ պայքարին

Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար 10 միլիարդ դոլար հատկացնելու մասին: Այս մասին նա գրել է Instagram-ում:

Ըստ միլիարդատիրոջ, կլիմայի փոփոխությունն «ամենամեծ սպառնալիքն է մեր մոլորակի համար»: Ինչպես նշել է Բեզոսը, նա մտադիր է աշխատել այլ մարդկանց և կազմակերպությունների հետ՝ գտնելու Երկրի վրա կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների դեմ պայքարի նոր մեթոդներ:

Amazon-ի ղեկավարը նշել է, որ վերոհիշյալ միջոցները կուղղվեն իր ստեղծած «Bezos Earth Fund»-ին: Ըստ նրա՝ հիմնադրամից գումար կհատկացվի այս խնդրի վրա աշխատող գիտնականներին, ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին: «Ես կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել այս ամտանը»,- գրել է նա:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ