«Բանակում ինքնասպանության ութ դեպք է կանխվել…». Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են, լինում են նաև խրախուսումներ: Դավթյանն ասաց, որ խրախուսվել են սպաներ, ովքեր կանխել են ինքնասպանության դեպքերը:

Նա մանրամասնեց՝ խոսքը ինքնասպանության փորձ անելու ութ դեպքի մասին է: Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի հունիսից մինչև այժմ:

Դավթյանն ասաց՝ սրանք դեպքեր են, որոնք ներկայացրել է ԱԺ հանձնաժողովին, որ ավելի ակնառու ցույց են տալիս այդ խնդիրները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ