Արցախի ՊՆ-ն հրաժարականի դիմում է գրել, հայտնի են նաև ազատման դիմում գրած այլ պաշտոնյաները

Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Միևնույն ժամանակ գործակալության պաշտպանական ոլորտի աղբյուրները արդեն հայտնել էին, որ սպասվում է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետերից մեկի՝ իսկ ավելի կոնկրետ՝ գեներալ-մայոր Ալիկ Ալեասանյանի պաշտոնանկությունը։

Ըստ աղբյուրի՝ խոսվում է նաև ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության մասին։ Նա վերջերս հայտնվել էր աղմկոտ պատմությունների կիզակետում:

Նշենք, որ այս պաշտոնանկությունների որոշումներն այսօր վարչապետի գլխավորությամբ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի հետ բանակում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցության արդյունքում են կայացվել:

Վերջին օրերին կտրուկ աճել է բանակում խաղաղ պայմաններում զոհվածների թիվը, ինչը հանրային զայրույթի պատճառ է դարձել:

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ