Էջմիածնում կատվին այրել են և նետել փողոց

«Դինգո թիմ» ՀԿ հայտնում էկենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքի մասին: Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում արդեն 2-րդ անգամ «Դինգո թիմ»-ի կամավորները գտնում են խեղված կենդանու, մասնավորապես՝ խորը այրվածքներով կատվի:

«Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ նույն տեսակի վնասվածքներով կենդանի նույն տարածքում հայտնաբերվել է նաև որոշժամանակ առաջ: Կենդանասերները դիտավորություն են տեսնում տեղի ունեցածի մեջ:

Նշենք, որ կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը վկայում է «հիվանդ» հասարակության մասին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում:

Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մանրամասնել է նա։

 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ