Բանից պարզվում է, որ ալիեւով հիացած որոշ դափդատարկ գանգեր, որոնք․․․

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջու գրել է․

Բանից պարզվում է, որ ալիեւով հիացած որոշ դափդատարկ գանգեր, որոնք սխալական են համարում վարչապետի դիվանագիտական ներկայացուցչությունն ու նրա` իբր խեղճ պահվածք-պատասխանը ալիեւին, ակնկալում էին, որ վարչապետը պետք է ալիեւի գլուխը կոտրե՞ր, կամ փիս-փիս բաներ ասեր, որ դուք էլ, ոգեւորությամբ ծափահարեիք ու խոր շունչ քաշեի՞ք։

Չէ, տիկնայք եւ պարոնայք, դիվանագիտությունը չի պահանջում` դիմացինին պատասխանել նրա դուրս տվածին համարժեք, այլ ասել մի բան, անել մեկ ուրիշ բան։ Հա, դիվանագիտությունը նաեւ չի պահանջում ձեր սիրած բիսետկի զրույց։ Ու մի շատ կարեւոր բան էլ, եթե ալիեւը վստահ լինի, որ խառնակչությամբ ու կրակելով կարող է մեզնից խլել տարածքներ, հիմա արդեն սկսել էր, բայց` ոչ։

Նա լավ գիտի, որ հակառակը կլինի, նրանք կկորցնեն տարածքներ։ Իսկ մեզ խաղաղության միջոցով պետք է պահել այն, ինչ ունենք, երբեք արխային չընկնելով, որ ազերիները կարող են հասկանալ խաղաղության լեզուն։ Մեզ համար մեր ամեն մի հոգին շատ ավելի կարեւոր է, եւ մենք չպետք է ոչ մի կերպ թուլանանք։ Ալիեւին հիմնականում պետք էր իր ժողովրդի մոտ վստահություն, որ ինքը շարունակի հարատեւել իշխանության ղեկին։ Այնպես որ ալիեւի չռված ոտքերին չխաբնվեք, ու գրգռվեք, այդ դեպքում իսկապես խայտառակ կլինենք։

Չեմ մանրանում, որովհետեւ միեւնույն է ինչպես որ ձեզ հարմար է, այնպես էլ կարող եք մեկնաբանել։ Այնպես որ մենք Սերժիկի դանթած, ղեկավարի լայն կոստյումի մեջ հազիվ տեղավորված քաղաքականությունն ենք տեսել, դե` արնախումի անունը չտամ, որովհետեւ ինչ արել են` միմիայն անձնական շահ է հետապնդել։ Դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք, ու պետք է տակից պատվով դուրս գալ։

Բայց ասելիքս չի սահմանափակվում այս ամենով։ Ուստի շարունակեմ։
ՍԴ -ի շուրջ ծավալված ոչ պակաս դատարկ գանգերը, էլի ինչպես որ իրենց է ձեռնտու վրա են տալիս։ Մոռանալով մի շատ կարեւոր բան, որ դեռ Հարությունյան Գագոյի ՍԴ նախագահ եղած ժամանակվանից, երբ Սահմանադրությունը կոպտագույն խախտելու միջոցով, նախագահ նստեց գլխավոր ամբաստանյալը, այն դեպքում, որ ըստ սահմանադրության, տաս տարի պետք է Քոչարյանը ապրած լիներ ՀՀ -ում, բայց քանի որ ժեկի թուղթը համարվեց օրինական, Քոչարյանը ըստ այդ թղթի եւ ՍԴ -ի այսպես ասած չակերտավոր օրինականության հաշվին էլ ընտրվեց ՀՀ նախագահ։

Այնպես որ օրինակները բազմազան են։ Ինչպես որ այսօրվա օրենքով ապրողները, որոնք թիարախավորում են իշխանությանն ու ի՞նչ մտքերով անցնում է իրենց շեֆերի մշակված սցենարով առաջ են գցում, մոռանալով, որ ինչքան իրենք խոսեն, այնքան ժողովրդի հիշողությունը թարմ կպահեն։ Այնպես որ ես ոչ ոքի չեմ պարտադրում, ոչ էլ դրա իրավունքը ունեմ, որ ասեմ, թե /այո/ ասելու դեպքում, ինչ կլինի վաղը, ոչ -ի դեպքում, ինչ։

Բայց պետք է մի շատ կարեւոր բան հաշվի առնել, որ ՍԴ -ը տարիներ շարունակ ծառայել է գործող իշխանություններին, սպասարկելով նրանց անձնական շահը։ Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե նախ, ի՞նչ է ուզում, ուզո՞ւմ է, որ վերջապես ԱՆԿԱԽ ՍԴ -ն ունենա, թե ոչ։ Իսկ եթե այո` ապա դուք լավ գիտեք, ի՛նչ է պետք անել։ Ուստի անկախ նրանից, թե դուք ինչ կասեք ապրիլի հինգին, բայց պետք է մասնակցել եւ որպես ՀՀ քաղաքացի ձեր քվեաթերթիկին տե՛ր լինել։

Բանից պարզվում է, որ ալիեւով հիացած որոշ դափդատարկ գանգեր, որոնք սխալական են համարում վարչապետի դիվանագիտական…

Posted by Արթուր Հայրապետյան on Monday, February 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ