Վարչապետի՝ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի հետ հանդիպումն ավարտվեց


Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման պատճառը վերջին օրերին բանակում տեղի ունեցող դեպքերն են: Միայն 2020 թվականի ընթացքում Զինված ուժերում ունեցել ենք 11 զոհ, 8 վիրավոր:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպումն ավարտվել է: Իսկ թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը, Արտակ Դավթյանը, Դավիթ Տոնոյանը, կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Հիշեցնենք, որ միայն 2020 թվականի ընթացքում Զինված ուժերում ունեցանք 11 զոհ, 8 վիրավոր:

Իսկ թե այս հանդիպումից հետո նրանցից ով հրաժեշտ կտա պաշտոնին, պարզ կդառնա առաջիկայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ