Արսեն Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց։

Նա գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ և 10։0 հաշվով հաղթեց:

Հիշեցնենք, որ Արսենը որակավորման փուլում 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, ապա 1/4 եզրափակչում 7-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ: Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 6-7 հաշվով պարտվել էր ՌԴ-ը ներկայացնող ռուս ըմբիշ Ալեքսանդր Բոգոմոևին:

Այսօր մրցագորգ դուրս կգան 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, որը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։ և 125 կգ քաշային կարգում Լևան Բերիանիձեն, որը բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ