«Հակառակորդի պորտն այնպես տեղը դրեց, որ այսօր մեր ընդդիմադիրներին ու պիցցայակերներին քլնգելու տեղ չթողեց». Սպարտակ Ասոյան

Գլխավոր խմբագիր Սպարտակ Ասոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՉԿԱՐԴԱՆ…
—————————————————————————
ՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ՄՏՔԵՐԻՑ:- Ասում է` մեր վարչապետն ու ազերիների նախագահն անգլերեն լեզվով էին բանավեճի մեջ մտել:Դժվարանում եմ ասել, թե նրանցից ով ինչպիսի վարպետությամբ էր տիրապետում այդ լեզվին, բայց մտքովս անցավ, որ հայր Ալիևի նավթային փողերը չլինեին, երևի տղան , մեր նախկին երկու նախագահների նման, ռուսերենից այն կողմ չգնար: Կրթություն

է ստացել արտասահմաններում, հասկանալի է, որ մայրենի լեզվից էլ լավ կխոսի անգլերեն:Իսկ Փաշինյանի հայրը, հավանաբար, տեղյակ էլ չի եղել որդու լեզուների նկատմամ ունեցած հետաքրքրասիրությունից:Հռետորական հայերենի իմացություն, ռուսերենի հրաշալի տիրապետում, անգլերենն էլ…Հենց այդ իր իմացած անգլերենով էլ հակառակորդի

պորտն այնպես տեղը դրեց, որ այսօր մեր ընդդիմադիրներին ու պիցցայակերներին քլնգելու տեղ չթողեց: Որոնում եմ, չեմ գտնում, մի քանի կրակոցները, ինչպես միշտ, ոչ մի արժեք չունեն…Ի»նչ կասես… — Ամեն ինչ ասացիր, կեցցես…Ո»նց էլ մտքովդ անցել է…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ