«Պետք է խնդրեմ բոլորին, այդ թվում Գագիկ Շամշյանին…». Սեյրան Օհանյանի կոչը

Քանի որ ԶՈՒ-ն գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, իսկ քաղաքացիական վերահսկողության երկու ուղղություն կա՝ ժողովրդավարական վերահսկողություն, որոնց մեջ մտնում են հանրապետության նախագահը, ԱԺ-ն, իրավապահ մարմիները, ՄԻՊ-ը, և հասարակական վերահսկողություն: Այդ առումով ԶՈւ ղեկավարությունը հրավիրվում է քննարկումների և կարծում եմ, որ տիրապետում է իրավիճակին: Քննարկման արդյունքում կգան եզրակացության, բայց նորից եմ ուզում ասել, որ Զինված ուժերի ղեկավարությունը՝ պաշտպանության

նախարարը, ԳՇ պետը ունեն ծրագրեր, այս պահին պետք է սառնասրտություն ցուցաբերել և թողնել նրանց, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, կողքից ավելի շատ

շահարկելը նաև լրատվամիջոցներում, ճիշտ չէ, մանավանդ, որ վերջին դեպքը դեռ բացահայտված չէ, տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Նման դեպքերի մասին լսելիս, ես, լինելով բանակի առաջին ջատագովներից,

մինչև հիմա բանակի մասնիկ զգալով, մեծ ցավ եմ ապրում և՛ հրամանատարի, և՛ ծնողի տեսանկյունից, բայց բանակի մասին տեղեկությունը պետք է առաջինը բանակը հաղորդի, մամլո խոսնակներ կան, իրենք պետք է առաջինը ստանան տեղեկատվությունը և հաղորդեն:

Օրինակ, երեկ, դեպքից կարճ ժամանակ անց արդեն տեղեկություններ էր տարածվել, ես պետք է խնդրեմ բոլորին, այդ թվում Գագիկ Շամշյանին թողնել, որ ԶՈՒ համապատասխան պատասխանատուները տեղեկատվությունը տարածեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ