«Նման բան ասողը ազգի դավաճան է». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրապարակ» օրաթերթի նյութից․

«ՊՆ մեր աղբյուրը սա բացատրվում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում»:

Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է, որի հարցով հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, իսկ օրաթերթի խմբագրությանը չգիտեմ ինչ կարելի է ասել:

Ինձ կթիրախավորեք, բնականաբար, վաղը կեղտոտ բաներ կասեք, արեք ինչ ուզում եք, անձնավորեք, բայց սա անթույլատրելի է, երբեմն մտածեք ինչ եք գրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ