![]()
«Ռուս լրագրողն ու Ալիևը բացահայտեցին Մոսկվայի դավադրությունը: Փաստորեն լավրովյան պլան կոչվածը ենթադրում է ազատագրված տարածքների վերադարձ , անվտանգության միջանցքի ձևավորում` ենթադրաբար ռուս խաղաղապահներով, դրանից հետո միայն Արցախի կարգավիճակի քննարկում:
Փաստորեն մեր ձեռքից փորձում են վերցնել միակ հաղթաթուղթը, իսկ հետո նոր միայն բանակցել: Ալիևը անգամ հիմա ոչինչ չի պատրաստվում զիջել և պարզ ա չէ , որ դրանից հետո Արցախի անկախության մասին կարող ենք ընդհանրապես մոռանալ:
Իսկ Աշոտյանին ու Շարմազանովին խորհուրդ կտամ ծպտուն չհանել, որովհետև իրենք համաձայնել էին այս ծրագրին, որի վառ ապացույցը իրենց առաջնորդի հարզազրույցն էր Կիսելյովին»:
![]()