Արցախում զինվորների մահերի էս ակտիվությունը ես կապում եմ էս աննորմալ ատելության մթնոլորտի հետ

Հայելի ՀակաԲլոգի ֆեյսբուքյան էջից․

Չէի ուզում էս տրամադրությամբ գայի հանգստից, բաց ստիպված եմ:
Արցախում զինվորների մահերի էս ակտիվությունը ես կապում եմ էս աննորմալ ատելության մթնոլորտի հետ.
Էնի թուրք ա, դու հերոսներին չես հարգում, էսի հող հանձնող ա, դու ղարաբաղցի ես, սրանք երկիրը ծախելու են, դրանց սատկացնենք, սա դավադիր ա, նրանք տականք էին և այլն և այլն…
Ու էս ամենի հետ մեկտեղ մենք մոռանում ենք, որ էս ամեն ինչին նաև հետևում են ու էս մեսիջներով սնվում են մեր զինվորները:

Լսած կլինեք, որ ասում են. խոսքը ուժ ունի…
Էսօր էս տոտալ ատելության մթնոլորտը, որ հա պտտվում ա, չէր կարա ուղղակի կախված մնար օդում ու պիտի մի տեղից ճղեր հելներ… ու որտեղից հելավ? Էն տեղից, որտեղ կա՝ զենք, ինքնահաստատման խնդիր, տարբեր մտածելակերպով ջահել տղերք, կիսագողական պանյատներ, «հայաստանցի-ղարաբաղցի» թեմաներ ու տեսակների բախում…
Էս ատելության մթնոլորտը տանում ա փակուղի ու ես դատապարտում եմ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ, ովքեր իրանց լուման ունեն էս ամենի մեջ: Էս ամենում հավասարապես մեղավոր են՝ թե՛ նախկինները իրանց ռևանշիստական մղումներով ու երկրի վիճակը դեստաբիլիզացնելով, թե՛ ներկա իշխանությունը իրանց անտարբերությամբ ու նախկինների հանդեպ շարունակաբար ժողովրդին ատելության ավելի մեծ դոզա սրսկելով, դրանով իսկ ավելի սրելով իրավիճակը ավելի շատ լայքերի ու ծափերի համար:
Այո՛, ես դատապարտում եմ ներկա իշխանությանը, քանի որ iիրանց կեցվացքի պատճառով ձևավորվել ա մի հսկայական էմոցիոնալ ու անուղեղ բանակ, որը շարունակաբար ապաշքյարա՝ սպառնում, անիծում ու հայհոյում ա ցանկացած մարդու, ով իրանց քառակուսի տեսակետը չի կիսում ու գլուխը կախ չի ծափահարում իշխանություններին:
Ասեմ նաև, որ երեկ դիտավորությամբ կողքից ծակել էին մեքենայիս ակը, սուր կտրող-ծակող ինչ որ գործիքով, կարծում եմ զուտ նրա համար, որ շատերի դեմքին ասում եմ էն, ինչ իրականում կա…

Հ.Գ. Էս ամենը պիտի վերջ ունենա! Էս իշխանությունը պտի վերջ տա ատելություն սնելու ու ժողովրդին էս կեղտի մեջ ներքաշելու գործընթացին…
Նախկինները իրանց կաշին են փրկում, բա դուք ինչ եք անում???
Աթաթվեք պարոնայք հին ու նոր իշխանավորներ, էսի խաղ չի!!!

Չէի ուզում էս տրամադրությամբ գայի հանգստից, բաց ստիպված եմ:Արցախում զինվորների մահերի էս ակտիվությունը ես կապում եմ էս…

Posted by Հայելի ՀակաԲլոգ on Saturday, February 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ