Ժամեր անց տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը

Այսօր Մյունխենում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև «տետ ա տետ» հանդիպումը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մյունխենից, այսօրվա գլխավոր հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 20.00-ին:

Խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին է: Այն տեղի կունենա երկու ձևաչափով: Նախ` ժամը 20.00-ին «տետ ա տետ» կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, այնուհետ կսկսվի ԼՂ-ին վերաբերող հանդիպումը, որը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին:

Ինչպես հայտնել էինք, քննարկումը համակարգելու է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Ա. Վալանդերը:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ