«Սա հայ-մակեդոնական բարձր մակարդակի առաջին հանդիպումն է…». վարչապետ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում  հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։  Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային:

Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, February 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ