![]()
Լայն շրջանակների հետաքրքրության թիվ մեկ թեմաներից մեկն այն է, թե ովքեր են լինելու յոթերորդ գումարման Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարները, քարտուղարները։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
![]()
Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
![]()
![]()