Հայաստանի Հանրապետությունում քաղաքական «կռուտիտի» էջը փակված է․․․

Շավարշ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևում է տարիներ շարունակ նախկին իշխանություններին հարմարվող, քծնող ուժերը դեռ չեն գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական «կռուտիտի» էջը փակված է:

Հիմա ամին ինչ պարզ ու հստակ է ավելին քան երբևէ, եթե այն ժամանակ հեղափոխության ավարտին բոլորը հայտարարում էին, որ իրենք աջակցում են հեղափոխությանը, ապա հիմա հստակ է, որ այս հանրաքվեն հեղափոխության շարունակությունն է, շատ կարևոր քայլ հեղափոխությունը իր ավարտին հասցնելու համար: Բա ուր են այդ հեղափոխության աջակիցները?

Հիմա արդեն հստակ ընգծվում է, որ բացի իշխող քաղաքական ուժից գրեթե բոլոր որոշակի քաղաքական դերակատարություն ունեցող ուժերը (բացառությամբ միգուցէ ՀԱԿ-ի) դանակները ձեռքները սպասում են, թե երբ պիտի Փաշինյանը և իր քաղաքական թիմը սայթաքի կամ նրանց քաղաքական ազդեցությունը և դիրքերը թուլանան, որպեսզի բորենիների ոհմակի նման թիկունքից հարձակվեն:

Վստահ եմ, որ մեր համաքաղաքացիները այդ ամենը շատ քաջ գիտակցում, նրանց այլևս հնարավոր չէ մոլորեցնել: Մարդիկ գիտակցում են, որ այս իրավիճակում միակ ճիշտ ելքը մինչև վերջ Փաշինյանի կողքին կանգնել է, նրան սատարելը, որպեսզի նա սկսածը հասցնի իր տրամաբանական ավարտին: Այլ տարբերակ չկա: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և դա այլևս անշրջելի է:

Երևում է տարիներ շարունակ նախկին իշխանություններին հարմարվող, քծնող ուժերը դեռ չեն գիտակցել, որ Հայաստանի…

Posted by Shavarsh Soghomonyan on Friday, February 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ