Բացառիկ կադրեր. Ինչպես է Լոռիում 24-ամյա վարորդը մահացու վրաերթի ենթարկում 2 կնոջ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:

Մահացածները կանայք են: Մահացածներն են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:

Տեսանյութը դիտեք ստորև.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ