Զինծառայողներին տեղափոխող մեքենայի կողաշրջման արդյունքում տուժածներ չկան . ՀՀ ԶՈւ ԳՇ

Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։ Այս մասին Ռազմինֆոյին ասաց ՀՀ ԶՈւ տեղակատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մեքենան կողաշրջվել է, իսկ 6 զինծառայողից 3–ը ծանր վիճակում տեղափոխվել են զինհոսպիտալ։

Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել:

Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ