Քիմ Քարդաշյանը ինստագրամում արդեն 160 մլն հետևորդ ունի

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ ու կից գրել է. «160 million!!! I love you guys!!!»։

Հիշեցնենք, որ ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլեւս մերկ լուսանկարներ չանել:

Աստղը չի թաքցնում, որ որոշման պատճառներից է ամուսինը՝ Քանյե Ուեստը: Ռեփերը հայտարարել է քրիստոնեական արժեքների մասին. վերջին շրջանում բավական շատ է հետեւում կրոնական սկզբունքներին, ու նրան դուր չեն գալիս կնոջ բաց լուսանկարները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ