Նայում եմ, ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը, մազերը..․ Դա նրանից է, որ ոչ միայն նախանձ եք, այլ` առհասարակ բոբիկ։

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նայում եմ, ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը, մազերը.. ա՛յ մարդ, հասկանում եմ, որ ձեր աչքը սովոր չէ ԱԺ ամբիոնից` համեստ հագնված, պոչիկ կապած, թեկուզ անշպար պաշտոնյա կին։

Բայց դա ի՞նչ քննարկելու բան է։ Տաթեւիկը անմիջական, համեստ արտաքինով, առանց այլեւայլ ճոխությունների, ու ի դեպ շատ կանացի է։ Գիտեմ, որ սովոր եք քաղքենիներին, ու ձեր օրինակը հենց քաղքենին է։ Ժամանակին էլ մոդայիկ էր, որ պահել եք` պարտադիր ռուսերեն բառեր պետք է օգտագործեիք, որ ասեին խելացի է։

Դա նրանից է, որ ոչ միայն նախանձ եք, այլ` առհասարակ բոբիկ։ Քննադատությունն էլ` ձեր պես օյինբազ ու շինծու։
Այստեղ են ասել` մի քիչ ձեզ տեսած պահեք։

Նայում եմ, ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը, մազերը.. ա՛յ մարդ, հասկանում եմ, որ ձեր աչքը սովոր չէ…

Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, February 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ