![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ փետրվարի 13-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացավ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ նիստին ճառով հանդես էր եկել մեղադրողը՝ 18 տարի ազատազրկում պահանջելով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի համար:
Դատական այս նիստին դատական ճառով հանդես եկան տուժողի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, տուժողներ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց ճառ նախապատրաստելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին:
Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք: Դեպքը տեղի էր ունեցել 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում: Վլադիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի հետ վեճի էր բռնվել, որից հետո զանգահարել էր ոստիկանություն: Երբ կինն ու նրա մայրը՝ Կարինե Մանսուրյանը, ժամը 4-ին ոստիկանությունից տուն են վերադարձել, Վլադիկ Գասպարյանը նրանց դիմավորել է մուտքում և կացնի հարվածներ հասցրել նախկին զոքանչին ու կնոջը: Հարվածներ էր ստացել նաև նրանց օգնության դուրս եկած աները: Ստացած վնասվածքներից Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ Թագուհի և Վաչիկ Մանսուրյանները ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել:
Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատախազը ամբաստանյալի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:են եղել, իսկ այդ օրը նա ցանկացել էր որդուն տեսնել: Այն հարցին, թե ինչպես է կացինը հայտնվել իր ձեռքում. ամբաստանյալը ասել է, որ այն վերցրել է աներոջ ձեռքից, սակայն դատարանը փաստել է, որ կացինը նոր է եղել, և այն չէր կարող 2 տարվա միս կոտրելու կացին լինել, ինչպես ներկայացրել է ամբաստանյալը:
![]()