«Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է․..». վարչապետ Փաշինյանը Գերմանիայում է

Փաշինյանն աշխատանքային այցով արդեն ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

«Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է»,-այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է։

Աշխատանքային այցով ժամանել եմ Գերմանիա։ Առաջին հանդիպումը Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ է։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, February 13, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ