«Մարդու սիրտը կտոր-կտոր ա լինում, պետք է մասսայական պատժեն…». Ծառուկյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, փետրվարի 13-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է բանակում մահվան դեպքերին` նշելով, որ պետք է ուսումնասիրություն արվի և մեղավորները, որոնք ինքնասպանության են դրդում, պետք է պատժվեն:

«Մտահոգություն այսօր ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքացի ունի: Ցանկացած մարդ պետք է դնի իրեն զոհված ազատամարտիկի ծնողների տեղը:

Ծնողը պատրաստ է տղային բանակ ուղարկել, բայց երեխային ի՞նչ աստիճանի հասցնեն, որ ինքնասպանություն գործի, ինչը մոտ օրերս հաճախակի է լինում:

Պետք է անմիջապես քննիչ հանձնաժողով ստեղծեն, ուսումնասիրեն և պարզեն, թե ինչն ա դրա պատճառը: Շատ ցավալի է, ցավակցում եմ, իրոք մարդու սիրտը կտոր-կտոր ա լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ