![]()
Կայծակը հարվածել է Aer Lingus ուղևորափոխադրող ինքնաթիռին: Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի տարածքում, որտեղ այդ պահին մոլեգնում էր Սիարա փոթորիկը:
Օդանավն իրականացնում էր EI 277 չվերթը և ուղևորվում էր Բիրմինգհեմից դեպի Դուբլին: Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել ժամանման օդանավակայանում:
Նշվում է, որ ինքնաթիռը չի վնասվել: Զոհերի մասին չի հաղորդվում:
![]()