Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց:

Նա մրցեց Իտալիան ներկայացնող Ն․ Խախելաշվիլու հետ։

Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7-1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 9-0 հաշվով առավելության էր հասել աշխարհի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ:

Կիսաեզրափակչում նա 8-1 հաշվով հաղթել էր ֆինն ըմբիշ Մատտի Էլիաս Կուոսմանենին:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։

Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին[17]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։

Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ