Որտեղից է գալիս սևի ու սպիտակի ջրբաժանը․ Տարոն Չախոյանը տալիս է շատերի բերանը կողպելու բանալին

Հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում է ատելության մթնոլորտի մասին, իսկ ոմանք անգամ վարչապետին են մեղադրում հասարակությունը սև ու սպիտակների բաժանելու, ատելության մթնոլորտ տարածելու մեջ:

Ատելության մթնոլորտը այո կա, չեմ հերքում, կան սևեր ու սպիտակներ… բայց ովքե՞ր են բաժանել հասարակության սև ու սպիտակի, ովքե՞ր են ստեղծել և շարունակում են ստեղծել էդ մթնոլորտը։

Իրականում թե ներկայիս իշխանությունը և թե վարչապետը ոչ մի կապ չունեն հասակությունը ոչ սև ու սպիտակների բաժանելու, ոչ էլ ատելության մթնոլորտ ստեղծելու մեջ…

Ձևավորված ատելության մթնոլորտը ակնհայտ դարձավ հենց հեղափոխությունից հետո, որովհետև հեղափոխությունից հետո երկրում տիրեց ժողովրդավրությունը, որովհեև այլևս չկար վախ, որ ազատ կամարտահայտման ու ճշմարտությունն ասելու համար կարող են շինծու քրեական գործերով ու թաղային խուժանի միջոցով լռեցնել…

Էդ ատելության մթնոլորտն ու հասրակության սև ու սպիտակների բաժանումը արել են և շարունակում են անել նախկինները:

Տարիներ շարունակ ՀՀ-ում իշխանությունը զավթելով, սեփական ժողովրդին թալանելով, կեղեքելով, պետական ինստիտուտները կոռուպցիայով ոչնչացնելով, կառավարության մակարդակով պետբյուջեն թալանելով, բանակը ժողովրդի դեմ հանելով, զենքով իշխանություն պահելով ու մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի սպանդը կազմակերպելով են ստեղծել էդ ատելությունը, հենց դրանով են դարձել սևեր ու տարանջատվել հասարակությունից…

Սեփական ժոովրդի կամքին ու ցանկությանը դեմ գնալով են դարձել սևեր ու իրենց հանդեպ ստեղծել էդ ատելության մթնոլորտը… Ու մինչ այսօր էլ շարունակում են առանց գիտակցելու դեմ գնալ սեափական ժողորդին…

Ու էդ ատելությունը միշտ էլ լինելու բոլոր նրանց հանդեպ ովքեր դեմ կգնան սեփական ժողովրդի ցանկությանը՝ դասվելով իրենց իսկ հռչակած սևերի ցանկը։

Հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում է ատելության մթնոլորտի մասին, իսկ ոմանք անգամ վարչապետին են մեղադրում …

Posted by Taron Chakhoyan on Tuesday, February 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ