Կրկին հաղթանակ․․․Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն հաղթելով իր թուրք մրցակցին

Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերն են ընթանում:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր առաջինը պայքարի մեջ է մտել մինչեւ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը:

Եվրոպայի առաջնությունում իր առաջին եզրափակչում նա հանդիպել է թուրք Քերեմ Քամալի հետ: Գոտեմարտն ըմբիշները ակտիվ են սկսել, Քեմալը 1 միավոր է վաստակել, ու Ղարիբյանը հայտնվել է պարտերին, սակայն կարողացել է լավ պաշտպանվել ու միավոր չտալ մրցակցին:

2-րդ մրցափուլում Ղարիբյանը միանգամից գրոհի է նետվել ու 4 միավորանոց նետում կատարել: Պայքարը համառ է ստացվել, հայ-թուրքական այս դիմակայությունում ըմբիշներից ոչ մեկը չէր ցանկանում զիջել:

Քեմալը կարողացել է 4 միավոր վաստակել, ու հաշիվը դարձել է 5:5, բայց գոտեմարտն ավարտել է Ղարիբյանի օգտին, որն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել:

Ավելի ուշ Կարեն Ասլանյանը (67 կգ) մրցելու է բրոնզե մեդալի համար, իսկ Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) եվրոպական 5-րդ ոսկու համար է գոտեմարտելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ