![]()
Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատը արհեստական ձգձգելով հանրապետականները բավականին ժամանակ շահեցին: Նրանք տարբեր հնարքներ գործածելով փորձեցին հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորել: Իհարկե սպասված արդյունքների չհասան, սակայն կրկին անգամ գործընթացը չհասավ իր տրամաբանական ավարտին:
Հրավիրելով ասուլիս փորձեցին հանդես գալ իրաբավական մտքի անհասկանալի ձևակերպումներով, ուղիղ տրվող հարցերին խուսափողական պատասխաններով, իբրև ժողովրդավարություն դրսևորելով արեցին արտահայտություններ, որտեղ հանդես եկան Հայաստանի Հանրապետության դատախազության հասցեին հնչող վիրավորական արտահայտություններով:
Փոխանակ զբաղվեին Քոչարյանի շահերի բուն պաշտպանությամբ, նրանք դատավարությունը դարձրել են բողոքներով և միջնորդություններով գործընթացը ձգձգելու միջոց, այս կերպ խոչընդոտելով գործընթացի իրականացմանը: Դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով և համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը փորձ է արել արդարադատությունից խուսափել:
Դավթյանը նշեց նաև, որ դատարանը հաշվի չի առել, որ, մեղադրյալի որդու բանկային հաշվին մեծ թվով գումարներ է փոխանցվել առանց որևէ հիմնավորման և հարց տվեց.
«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավաորի մոտ հարց չառաջանալ, թե ինչպես կարող էր մեղադրյալը, որին արգելվում էր ձեռնարկատիրական գործունեություն կատարելը, 2007 թվականից սկսած երկու տարում նրա 26-ամյա որդու հաշվին փոխանցվել 18 միլիոն ԱՄՆ դոլար»։
Դավթյանի խոսքով նաև փորձ է արվում բանակի անօրինական ներգրավումը ակտիվորեն թաքցնել․
«Զինվորական ավտոմեքենաների համարանիշների, զինվորական համազգեստի տարբերանշանների փոխումը, քաղաքացիական անձանց հանդերձավորումը, դեպքից անմիջապես հետո ապացույցների փոփոխելու ուղղված բազում ապացույցներ կան»։ Իսկ 18 մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը Այս ամենին ավելացնեմ Հրանտ մաթևոսյանի խոսքերը…. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Մարտի մեկին սպանվել են անմեղ մարդիկ, որոնց մայրերը հիշողություն ունեն:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքումՌոբերտ Քոչարյանի և…
Posted by Shavarsh Sarukhanyan on Wednesday, February 12, 2020
![]()