Վարչապետ Փաշինյանն անձամբ է գլխավորելու հանրաքվեի քարոզարշավը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գլխավորելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը:

Խնդիր է դրված գնալ հնարավորինս մեծ թվով քաղաքներ ու գյուղեր և հասարակությանը համոզել ու ապացուցել, որ այս հանրաքվեն ոչ թե Հրայր Թովմասյանի, այլ քոչարյանա-սարգսյանական իշխանության տապալման վերջն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է  դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ