«Նիկոլականները, Լուսավորները գոհ են, Բարգավաճականներն էլ միշտ գոհ են… Կայֆ». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կայֆ…:

Խորհրդարանում ներկայացված երկու ուժերը՝ Բարգավաճն ու Լուսավորը, կարող էին միանալ և Սահմանադրական դատարան դիմել հանրաքվեի հարցով, և այդ դեպքում Սահմանադրականը, բնականաբար, երբեք չէր ստորագրի սեփական ինքնասպանության հանրաքվե անցկացնելու որոշման տակ….:

Բայց ոչ մի բան չստացվեց: Ու բոլորը գոհ մնացին: Նիկոլականները գոհ են, որ ոչինչ չստացվեց: Լուսավորները գոհ են, որ իրենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցին, բայց ոչինչ չստացվեց…. Բարգավաճականներն էլ միշտ գոհ են, որ առանց իրենց ոչինչ չի ստացվում…. Կայֆ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ