![]()
Թուրքը դուք եք․ Շարմազանովը ժողովրդին իր առաջնորդի հետ նույնացնում է թուրքի և ադրբաջանցու հետ
ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն անդրադառնալով Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների՝ Արթուր Ալեքսանյանի և Գևորգ Ղարիբյանի թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ տարած հաղթանակներին (առաջին լուսանկարում), իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին,իսկ Գևորգ Ղարիբյանը 8-0 հաշվով՝ ադրբեջանցուն։
Հ.Գ.Հայկը հաղթում է Բելին։
Օրեր առաջ, հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը (երկրորդ լուսանկարում) Շարմազանովը խոսելով ՀՀ իշխանությունների և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր դիտարկմամբ սխալների և բացթողումների մասին, հայտարարել էր, որ Հայկը ի դեմս իրեն և իր այսպես կոչված թայֆայի պետք է հաղթի Բելին։ Ինչ է ստացվում, Շարմազանովն այսօրվա իր թեզով Բելին այսինքն՝ թուրք և ադրբեջանցի մարզիկներին նույնացրել է ժողովրդի կողմից ընտրված ՀՀ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հետ։
Շարմազանովի նման մոտեցումը ամենևին էլ պատահականության կամ անտակտության դրսևորում չէ։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի: Ի դեպ, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:
![]()