Քեզ բանտ խցկողների հետ դու դոշ ես տալիս նեմեցների ու ռոբիկների համար, Ալումյանն էլ քեզ փուռն է տալիս․․․

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կերա՞ր, Շանթ Հարությունյան։ Քեզ բանտ խցկողների հետ դու դոշ ես տալիս նեմեցների ու ռոբիկների համար, Ալումյանն էլ քեզ փուռն է տալիս։
Ճիշտն ասած՝ տեղն է քեզ, նույնիսկ քիչ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Քրեական ոստիկանության շենքի դիմաց էին հավաքվել Ռուբեն Հայրապետյանի համախոհները: Նրանց թվում էին  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և այլք:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Քրեական ոստիկանության շենքի մոտ էր նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը որդու ՝ Շահեն Հարությունյանի հետ:

Հիշեցենք, որ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից  համաներմամբ ազատ է արձակվել  2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

Կերա՞ր, Շանթ Հարությունյան։ Քեզ բանտ խցկողների հետ դու դոշ ես տալիս նեմեցների ու ռոբիկների համար, Ալումյանն էլ քեզ փուռն է տալիս։Ճիշտն ասած՝ տեղն է քեզ, նույնիսկ քիչ է։

Posted by Լիզա Ճաղարյան on Tuesday, February 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ